Հունգարիայի վարչապետը շուտվանից բացահայտ կերպով աջակցում է Թրամփին և հույս ունի, որ նա կվերադառնա Սպիտակ տուն: Օրբանը համոզված է, որ դա օգտակար կլինի Եվրոպայի համար, քանի որ թույլ կտա «լուծել ուկրաինական հիմնախնդիրը»:
Եվրոպացի պաշտոնյան պարզաբանել է, որ ԵՄ-ն փորձում է որոշել այն ընդհանուր դիրքորոշումը, որը հիմնված է թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի վրա:
Երևանի ժամանակով 14:00-ին ԱՄՆ-ում առաջին ընտրատեղամասերը բացվել են Վերմոնտ նահանգում։ Նահանգներում ընտրատեղամասերի մեծ մասը, սակայն, բացվել են Երևանի ժամանակով 15:00-ին։ Վերջին ընտրատեղամասերը կբացվեն Հավայան կղզիներում՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
«Հետք»-ը ներկայացնում է այն ամենը, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների, ընտրողների նախապատվությունների ու թե ինչի հաշվին կարող են հաղթել թեկնածուներից յուրաքանչյուրը։
Միացյալ Նահանգներում ընտրությունների հիմնական օրը կլինի նոյեմբերի 5-ը, սակայն ավելի քան 25 միլիոն մարդ արդեն իսկ իր ձայնը տվել է փոստային տարբերակով կամ էլ վաղաժամկետ քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերում։